A
A
ԱԱԾ-ն առավոտից խուզարկում է ԲՀԿ գրասենյակները. ԲՀԿ Կանանց խորհրդի փոխնախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կուտակումներ չեն եղել, ոչ մի հավաք չի եղել»,- ասում է ԲՀԿ Կանանց խորհրդի փոխնախագահ, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանը, որը խորհրդարանի շենքի մոտ էր առավոտից։ Նա պնդում է, որ քաղաքացիները հավաքվել են ինքնաբուխ եւ արտակարգ դրության որեւէ նորմ չեն խախտել, քանի որ եղել են դիմակներով եւ պահպանել են սոցիալական հեռավորությունը։ Ըստ Լուիզա Սարգսյանի՝ քաղաքացիներին բերման չպետք է ենթարկվեին. նա հատկապես զայրացած էր, որ անվանի մարզիկ Ռոման Ամոյանին են բերման ենթարկել, որը հայտարարում էր՝ եկել է աջակցելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին…
Լուիզա Սարգսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ բոլոր գրասենյակներում առավոտից խուզարկություններ են։
Մանրամասները՝ տեսանյութում