Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սա շինծու, սարքած գործ է»․ԱԱԾ-ից դուրս եկած Ծառուկյանի խոսքը կիսատ մնաց հրմշտոցի հետեւանքով (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ  Ազգային անվտանգության ծառայության շենքից։ Նրան շրջապատեցին լրագրողները։  

«Որեւէ մի հարցով ես կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ մնացածի հետ, եթե բան կա ասելու, կարա գա առերեսման։ Սա շինծու,   սարքած գործ է, դատարանը կքննի, դուք բոլորդ դա կտեսնեք»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ որն է  լինելու հետագա անելիքը, Ծառուկյանն առաջարկեց նորից նայել իր ելույթը․ «Ինչ –որ ասել եմ ՝ բոլորը դա իրական իմ տեսակետն է։ Այսօր ես դիվիդենտ հավաքելու  խնդիր չունեմ, ով անձնային շահի մասին է մտածում, ով դիվիդենտ հավաքելու մասին է մտածում, ուրեմն նա դավաճան է։ Ինչ-որ ասել եմ, դրա տերն եմ։Ուրիշ բան չունեմ ասելու»։

Գագիկ Ծառուկյանը հաստատեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ իրեն կալանավորելու վերաբերյալ  եւ վաղը կքննարկվի։

«Ժողովուրդ, տուն եք գնում, թե ոչ»,- արդեն անհասկանալի էր Ծառուկյանն ասաց, թե  մեկ ուրիշը, քանի որ սկսվեց հրմշտոց՝ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։ ԲՀԿ ղեկավարի ձայնը դարձավ անլսելի Ծառուկյան, Ծառուկյան  վանկարկումների մեջ։ Ինչ-որ մեկը բղավում էր՝ թույլ տվեք Ծառուկյանը նստի ավտոմեքենան։

Աղմուկի մեջ ոչինչ արդեն չէր հասկացվում․ լսելի էր միայն աղմուկ, բոլորդ հետ  ու լրագրողների ձայնը, թե մենք լրագրող ենք՝ մի հրեք ու հարվածեք։ 

Ի դեպ,  վնասվել է որոշ լրատվամիջոցների  տեխնիկան՝  հրմշտոցի հետեւանքով։