Դիմակի գինը կփոխվի. Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիմակների շուկայում գնային փոփոխություն է սպասվում։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստում հայտնեց, որ սպասում են ավտոմատ ապարատների միջոցով ձեռք բերվող դիմակների նոր խմբաքանակին։
«Նոր խմբաքականը, որ ստանանք, կդառնա 2 հատն առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կծախվի։ Դրանք ստերիլ փաթեթավորված են, նաև հարմար են օգտագործման տեսանկյունից»,- շարունակեց Գևորգյանը։
Ներկայումս խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը մինչև 150 դրամ է հասնում։
«Ես ամենաշատ օգտագործվող դիմակի մասին եմ խոսում, եռաշերտ դիմակի մասին է խոսքը»,- ասաց նա։
Բացի այս, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովն այս ամիս կավարտի բոլոր խոշոր դեղատնային ցանցերում (ինչպե մեծածախ, այնպես էլ՝ մանրածախ ոլորտում) վարույթները, եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա դրանք նաև պատասխանատվության կենթարկվեն։
Մանրամասները՝ տեսանյութում