A
A
Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հրապարակեց իր որոշումը՝ մասնակի բավարարելով պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
«Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի վերաքննիչ բողոքները բավարարել, ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը բավարարել մասնակիորեն: Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել, ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը բավարարել», -հրապարակեց որոշումը դատավորը։
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ՝ 2 մլրդ դրամի չափով՝ վերացնելով խափանման միջոց կիրառված կալանավորումը։
Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք, որ փաստաբանական թիմն ամիսներ առաջ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդություն․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի (Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան և Անուշավան Դանիելյան) անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։