A
A
ԲՀԿ պատգամավորը տուգանվեց դիմակը հանելու պատճառով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում ԲՀԿ պատգամավոր Նոռա Առուստամյանը տուգանվեց դիմակ չկրելու պատճառով։
Պատգամավորի ձեռքում կտորե դիմակ էր, «Ա1+»-ին Առուստամյանն ասաց․
«Առողջապահության նախարարն ասել էր, որ կտորից դիմակները վնասակար են, հանեցի, մեր հարգարժան ոստիկանները նկատեցին, տուգանեցին»։
Առուստամյանի խոսքով՝ պետք է հարցում ուղարկել նախարարություն՝ պարզելու՝ վերջապես կրե՞լ կտորե դիմակներ, թե ոչ։
«Պատրաստվում էի դիմել, որ որևէ մեկը բժշկական դիմակ տա ինձ»,- ասաց նա։