Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատավորն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանն այնքան չկա, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)

Այսօր Խորհրդարանական ճեպազրույցների ժամին «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշմանը, հայտարարեց, որ իրավական մանրամասների վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնում․ բայց ընդգծեց․

 «Փաստացի կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»։

Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն  էլ հավելեց, որ ԱԺ-ն թույլ է տվել իրականացնել քրեական հետապնդում, իսկ քրեական հետապնդումը խափանման միջոցից կախված չէ։

«Ոչ մի դեպքում պետք չէ միախառնել այն հարցերը, որոնք քննարկվել են դատարանում և որոնք քննարկվել են ԱԺ-ի կողմից»։

Գրիգորյանը պնդում է, որ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը բացառապես իրավական է, քանի որ այսօր մեր երկրում շատ ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը, նույն տրամաբանությամբ նրանց նկատմամբ ևս պետք է քրեական հետապնդում իրականցվի, սակայն այսօր Հայաստանում այդ իրավիճակը չէ։

Ինչ վերաբերում է Սահմանդրական դատարի վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնությանը, Գրիգորյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը չի հրապարակվել․ երբ կարծիքը ստանան, դրա վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն․

«Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել այն նախագծի մշակման և այն լուծումը գտնելու համար, որը քննարկվելու է առաջիկա լիագումար նիստում»,- ասաց նա։