«Շիրակը» ջախջախեց «Արարատին» և հավասարվեց առաջատար «Արարատ-Արմենիային»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում խոշոր հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին»:
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը: Հյուրերի իվաուարցի հարձակվող Մորե Կոնեն երկու րոպե անց վերականգնեց հավասարությունը, իսկ երկորդ խաղակեսի 55-րդ րոպեին արդեն առաջ մղեց իր թիմին: Հանդիպման 84-րդ րոպեն նա խփեց իր երրորդ գնդակը՝ ձևակերպելով հեթ-տրիկ: Խաղի վերջակետը դրեց Ժիրայր Մարգարյանը, որը մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին չորրորդ անգամ գրավեց արարատցիների դարպասը:
Այդպիսով, «Շիրակը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 45 միավոր և հավասարվեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»: «Արարատը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և գործնականում դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:
Տուրի մյուս խաղերը կկայանան վաղը: «Լոռի ՖԱ»-ն կընդունի «Արարատ-Արմենիային», իսկ «Ալաշկերտը»՝ «Նոային»: