Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եկել ենք հենց այն նպատակով, որպեսզի դատական նիստի հետաձգում տեղի չունենա. Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ)

Տեսականորեն հնարավոր է, որ դատական նիստը կայանա առանց Գագիկ Ծառուկյանի, որովհետև օրենքը նման հնարավորություն նախատեսում է, բայց ամեն ինչ կախված է նաև կազմերի կարծիքներից։

Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Մենք եկել ենք հենց այն նպատակով, որպեսզի դատական նիստի հետաձգում տեղի չունենա, և Ծառուկյանի՝ վարակված լինելու փաստը չխանգարի դրան»,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ գործի ծավալը շատ է, ուստի, եթե նույնիսկ նիստը չհետաձգվի, այսօր չեն կարողանա ավարտել։ Սարգսյանը նշեց, որ մանրամասն վերլուծություններ են արել այս ամենի՝ քաղաքական լինելու հետ կապված և կարծում են , որ այդ հարցը ևս պետք է քննվի այս փուլում։

Նշենք , որ մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում։