Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները բացատրում էին, որ դիմակները պետք է փոխել երեք-չորս ժամը մեկ (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով արտակարգ ռեժիմով ծառայությունը` հաճախ համագործակցելով տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Հուլիսի 1-ին համավարակի դեմ պայքարի գործում իրենց ուրույն մասնակցությունն ունեցան ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Նրանք կանախարգելիչ միջոցառումների շրջանակում, ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ծառայողների հետ, Շենգավիթ վարչական տարածքում շրջայցեր իրականացրին` կոչ անելով քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն և բացառել առանց դիմակի շփումն ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Շրջայցերի ընթացքում քաղաքացիներին նաև դիմակներ բաժանվեցին: Անցորդները շնորհակալ էին թե՛ հասարակական խորհրդի նախաձեռնությունից, թե՛ ոստիկանների հոգատար վերաբերմունքից:

Ոստիկանները բացատրում էին, որ դիմակները պետք է փոխել երեք-չորս ժամը մեկ, նաև պարբերաբար անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը:

Նման միջոցառումները ոչ միայն շարունակական են, այլև` ամենօրյա: Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները` պահպանելով թե՛ ձեր, թե՛ դիմացինի առողջությունը: