Խաղաղասիրական տրնգի պարելու տեղը՝ կոշտ պատասխան. Արման Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ադրբեջանը միտված չէ քննարկել Արցախյան հիմնախնդիրը նորմալ, քաղաքակիրթ ձևաչափով, և իշխանությունները պետք է սա հստակ ամրագրեն»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի հրահրած լարվածությանը:
Աբովյանը նշեց, որ Ադրբեջանի սադրանքը սպասելի էր, և առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու.
«Ադրբեջանը գնալու է պարբերաբար սրացումների: Մի պետություն, որը կառուցված է ատելության, ստի, ֆաշիզմի վրա, նա ուրիշ գաղափարական հենք չունի, քան իր «վաղեմի թշնամիներին» ինչ-որ սադրանքների ենթարկի, ռազմական գործողություններ հրահրի»:
Պատգամավորը համոզված է, որ Ադրբեջանի հետ ինչ-որ հարցում պայմանավորվել հնարավոր չէ, ուստի պնդում է.
«Խաղաղասիրական տրնգի պարելու տեղը պետք է հասկանալ, որ միայն կոշտ պատասխանը, նաև ինչու ոչ անհամաչափ պատասխանը կարող է իրենց ինչ-որ մի կերպ կանգնեցնել»:
Աբովյանը հորդորեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և սոցցանացային հարթակներում չտրվել ինֆորմացիոն սադրանքների: