Լայնամասշտաբ գործողություն լինի՝ մենք կգնանք․ քաղաքացիները՝ սահմանին իրավիճակի սրման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրո՞ւս, թե՞ սահմանային լարվածություն․ ի՞նչն է այսօր առավել մտահոգում քաղաքացիներին։ «Ա1+»-ը մայրաքաղաքի փողոցներում հարցումներ իրականացրեց՝ պարզելու հենց այս հարցի պատասխանը։
Քաղաքացիների մի մասը վստահ է՝ մեր սահմաններն ամուր են՝ մեր բանակի շնորհիվ, մինչդեռ, կորոնավիրուսի հաղթահարմանը ելք չէին տեսնում․
«Ինձ կորոնավիրուսն է այս պահին շատ մտահոգում, որովհետև ելք չենք տեսնում, իսկ ինչ վերաբերում է սահմանի հարցին, մենք «դուխով» բառը դեռ վաղուց ենք սկսել օգտագործել և արդյունքը այսօր տեսնում ենք»,-նշեց հարցված քաղաքացին։
Մեկ ուրիշն էլ հավելեց, որ մեր բանակն օր օրի ավելի է կատարելագործվում, հզորանում ու զարգանում։
Հարցված քաղաքացիների մյուս մասի համար էլ անհանգստացնող է սահմանային իրավիճակը, թեև վստահեցնում են՝ իրավիճակի սրման դեպքում պատրաստ են կանգնել բանակի կողքին․
«Կորոնավիրուսը մեզ ոչ մի բան էլ չի կարա անի, քանի պատերազմ է, իսկ պատերազմում հայի դեմ ոչ մեկ չի կանգնել, իզուր կոտորվում են թուրքերը ու ամբողջ կյանքում էլ կկոտորվեն։ Լայնամասշտաբ գործողություն լինի՝ մենք կգնանք»։
Ադրբեջանում հակահայկական ցույցերի վերաբերյալ մեր դիտարկմանն ի պատասխան հարցված քաղաքացիներից մի քանիսն ասացին՝ չեն ցանկանում համեմատվել ադրբեջանցիների հետ, խաղաղության կողմնակից են․
«Խաղաղության կողմնակից եմ, բայց դա չի նշանակում խեղճանալ, պետք է հասկանան, որ հակահարվածը կստանան, իսկ դիրքը գրավելուց հետո իրենք պետք է ավելի ձգվեն և հասկանան, որ ավելի մեծ կորուստներ կարող են ունենալ»։
Մանրամասները՝ տեսանյութում