Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+babayan
A A
Սպորտ

Էդգար Բաբայանը՝ Դանիայի ֆուտբոլի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը ճանաչվել է Դանիայի Սուպերլիգայի 2019-20թթ առաջնության լավագույն ասիստենտ:

Ինչպես տեղեկացնում է լիգայի թվիթերյան էջը, «Հոբրո» թիմում հանդես եկող մեր ֆուտբոլիստը առաջնությունում անցկացրած 31 խաղում դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրանից մեկ փոխանցումով հետ է մնացել «Բրոնդբյուի» շվեդ հարձակվող Սայմոն Հեդլունդը:

Նշենք, որ Էդգար Բաբայանի թիմն անցած մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել Սուպերլիգայից, քանի որ անցումային խաղում զիջել է «Լյունգբյուին»՝ 1:2, 2:2: