Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կորոնավիրուսով վարակված մարդիկ մյուս հիվանդների հետ միասին մտնում են  նույն մուտքով (տեսանյութ)

Կորոնավիրուսով վարակման ռիսկը պոլիկլինիկաների հերթերում բավական մեծ է՝ անկախ հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Պոլիկլինիկաները հիմնականում ունեն մեկ մուտք և կորոնավիրուսով վարակված մարդիկ մյուս հիվանդների հետ միասին մտնում են  նույն մուտքով։

«Բացի մասնագետներ ապահովելուց և վերապատրաստելուց կան շենքային պայմանների խնդիրներ։ Էլեկտրոնային առողջապահական համակարգը պետք է կարողանար օգնել առցանց հերթագրումների, ուղեգրումների հարցով։ Դա այն բանալիներից մեկն է, որ կտա էֆֆեկտիվ լուծում»,-ասում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Վիոլետ Զոփունյանը  «Մեդիակենտրոնի» տեսաքննարկման ժամանակ։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում է, որ տարբեր ոլորտների համար տարբեր որոշումներ պետք է  լինեին. «Չի կարող գործել նույն կանոնը գործել և՛ ավտոբուսներում, և՛ առևտրի կենտրոններում և՛ վարսավիրանոցներում»։

Հանձնաժողովի աշխատանքային թիմը առաջարկել է մշակել բոլոր ոլորտներին հատուկ սանիտարական կանոներ և հաստատել դրանք բոլոր արտակարգ դրությունների և դրա ավարտից հետո էլ կիրառելու համար։

 Մանրամասները՝  տեսանյութում