Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց անցկացրեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 28-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։
Հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։
Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։