Խորհուրդ կտայի Ալիևին time-out վերցնել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշյան դեպքերը արդյունք Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմական հռետորաբանության սրացման, և այս գործողությունների արդյունքում անհաջողություններ կրեց ադրբեջանական բանակը։
«Խորհուրդ կտայի Ալիևին «թայմ աութ» վերցնել, որովհետև բանակի անհաղթահարելի լինելու միֆը կոտրելուց հետո լուրջ խնդիրներ կան իրենց երկրում։ Այն սադրիչ գործողությունները, որոնք կատարվում են հայերի հանդեպ արտերկրում, անմիջականորեն ղեկավարվում են ադրբեջանական կառավարության կողմից։ Նույն կերպ Թուրքիայի հետ միասնական զորավարժությունները ուղղակի շոուներ են»,- կարծում է ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Ըստ պատգամավորի՝ Ալիևը սխալ թույլ տվեց, երբ անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը գցեց դիվանագիտական աշխատանքի վրա. «Դրա վառ ապացույցը այդ երկրում ընթացող ցույցերն էին»։
Տաթևիկ Հայրապետյանը փաստում է՝ ինչքան էլ Թուրքիան հստակ դիրքավորված է որպես մեզ թշնամի, այնուհանդերձ մեծ քայլեր չի անի, քանզի դա անվտանգային սպառնալիք կլինի տարածաշրջանի մյուս երկրների համար։
Նա վստահ է՝ թուրքական գործողություններում առաջնային ընկած է հակահայկական քարոզչությունը՝ հայերին բնաջնջելն ու միասնական երկիր ստեղծելը.
«Մենք դասեր ենք քաղել, երբ մի պահ թուլացնում ենք զգոնությունը կյանքով ենք հատուցում։ Այլ հարց է, որ մեզ բնաջնջելը իրենց չի հաջողվի»։
Այս պահին հայկական կողմի հիմնական պահանջն է մոնիթորինգային մեխանիզմների կիրառումը, որոնք չեն արվում ադրբեջանական կողմի դրդմամբ։