A
A
Հայկական ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:
Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին:
Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»,- գրել է փոխվարչապետը: