Կամաչեինք՝ եթե Երեւանում հավաքվեինք եւ Ստեփանակերտ, Ստեփանակերտ երգեինք՝ այն կորցնելով. Ս. Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանի համար անհասկանալի է BBC HardTalk հաղորդման ժամանակ հնչած հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե հայկական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից այսպես կոչված «ռազմական հանցագործությունների» համար։ Լրագրողի հարցին՝ ինչպես Սարգսյանը կպատասխաներ այդ հարցին, նա նշեց․
«Իսկ ինչո՞ւ պիտի Ադրբեջանից ներողություն խնդրենք։ Այն բանի համար, որ օրենքի տառին համապատասխան փորձում էինք խաղաղ ճանապարհով իրացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը։ Այն բանի համար, որ հրետակոծում էին խաղող բնակչությա՞նը։ 1992 թվականին մինչև մայիս օր է եղել Ստեփաներտի վրա 350 արկ է ընկել։ Այդ բանի՞ համար ներողություն խնդրենք»։
Երրորդ նախագահը հավաստիացնում է՝ ինքն ու իր ընկերները որևէ խնդիր չունեն ներողություն խնդրելու, եթե դրա հիմքը կա։
«Եթե չպաշտպանեինք, չդիմադրեինք, եթե բոլորս հավաքվեինք Երևանում ու Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգեինք, ներողություն պիտի խնդրեինք, բայց ոչ Ադրբեջանից, այլ իրենց կյանքի գնով հայրենիք պաշտպանող մեր զինվորներից։ Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որ ներողություն խնդրենք»,-ասաց նա