Եթե օգտագործեինք «Իսկանդերը», կլիներ թնդանոթի կրակոց ճնճղուկների վրա. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինչո՞ւ «Իսկանդերը» չկրակեց, որովհետև քառօրյա պատերազմը առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր՝ լայնածավալ ռազմական գործողություններ էին»,-ասում է Սերժ Սարգսյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։
Ըստ նրա՝ եթե օգտագործեինք, կլիներ նույն ազդեցությունը, ինչպես թնդանոթի կրակոցը ճնճղուկների վրա.«Իսկանդերի» առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ»։
«Իսկանդեր» համալիրը, ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով, մինչև 300կմ հեռավորության վրա, մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։
Պատասխանելով այն հարցին՝ ինչ նպատակ էր հետապնդում նրա՝ 2016 թվականին քառօրյա պատերազմից հետո արված հայտարարությունը, թե մեր բանակը կռվում էր 1980-ականների զենքերով, Սարգսյանը նշեց, թե իր ասածի շահարկումները քաղաքական նպատակներ ունեն.
«Որպեսզի ամբողջապես հասկանալի լինի իմ հայտարարության նպատակը, հիշեցնեմ, որ այդ հայտարարությունը արվել է Մյուխենում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող էր Գերմանիան։ Դա շահարկվեց այն մարդկանց կողմից, ովքեր չգիտեին, թե ինչ է 80-ականների զնեքերը։ Իմ ասածը եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով՝ կլինի՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, եթե Դուք աչք եք փակում մինչև ատամները զինված Ադրբեջանի վրա, մեր զինվորները պաշտպանվում են»։
Սարգսյանը հավաստիացրեց՝ եթե գտնվի այնպիսի բանակ, որտեղ չի գտնվի այդ թվականների զենք, ուրեմն ինքը կհայտարարի, որ ռազմական գործից ոչինչ չգիտի.
«Դուք կարող եք պարզել, կա՞ մի բանակ, որ չունի 80-ականների զենք։ Եթե կգտնեք, ապա ես կհայտարարեմ, որ այդ գործից որևէ բան չեմ հասկանում։ Ամենահարուստ զինված ուժերում դրանք կան։ Այսօր մեր բանակի և շատ բանակների սպառազինության մեջ առկա են նույնիսկ 40-ականների զենք»։