A
A
«Պատրաստ եմ պատասխանատվություն կրել 1988թ-ից առ այսօր զոհերի համար, բայց ներողություն բառը տեղին չէ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը այսօր հրավիրված ասուլիսում Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց' զգո՞ւմ է պատասխանատվություն Ապրիլյան պատերազմի զոհերի համար և պատրա՞ստ է ներողություն խնդրել նրանց ընտանիքներից։
Ի պատասխան Սարգսյանն արձագանքեց, թե պատրաստ է պատասխանատվություն կրել 1988թ-ից առ այսօր զոհերի համար, բայց ներողություն բառը տեղին չէ։
«Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների ու սպաների համար, ովքեր զոհվել են, բայց այստեղ ներողություն բառը ճիշտ բառը չէ, ես իմ երախտագիտությունն ու խոնարհում եմ հայտնում նրանց ընտանիքներին և կոչ եմ անում բոլորին շատ ուշադիր լինել այդ ընտանիքների համար»,- ասաց նա։
Սարգսյանը պնդեց՝ մենք հաղթանակ ենք տարել, և դրանում իրենց ներդրումն են ունեցել նաև զոհված տղաները։