Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մի գիշերում թանգարանը ինչպե՞ս պիտի ջերմաչափ ձեռք բերեր (տեսանյութ)

Թանգարաններում և գրադարաններում այսօր իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ արդեն վաղը՝ օգոստոսի 20-ից մշակութային կենտրոնները կբացեն դռները։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշում է՝  ստացել են պարետատան ցուցումները ։

Սակայն մեկ օրում կազմակերպելը, ջերմաչափեր ձեռք բերելը խնդիր է առաջացրել։

«Մեկ գիշերում ինչպես պիտի մրցույթի մասնակցեինք։ Ո՞րն է ավելի մեծ խախտում ՝ վաղվանից այցելուին ընդունել առանց ջերմաչափի, թե՞ անցած տարվանից մեր տնտեսած արտաբյուջետային միջոցներով ձեռք բերել ջերմաչափեր»,-«Ա1+»-ին ասաց նա։

Թանգարանի տնօրինությունը անհրաժեշտ ամեն բան արդեն ձեռք է բերել իր միջոցներով։ Մյուս խնդիրն է՝ մեկ օրում դրանք հասցնել  մարզային մասնաճյուղեր՝ Գորիս, Դսեղ, Աշտարակ։

Կարո Վարդանյանը ցավով նշում է, որ այս ամիսներին թանգարանները  տեղացի զբոսաշրջիկների առաջ դռները փակ են մնացել, և նրանք ցանկապատերի մոտ կարոտով են նայել մշակութային հաստատություններին։

Այս ամիսներին գրականության և արվեստի թանգարանի գիտական և արխիվային բաժինները չէին դադարեցրել աշխատանքը։ Փոքր խմբերով և հակահամաճարակային կանոնների պահպանմամբ աշխատել են, չի գործել միայն ցուցասրահը այցելուների համար։

Մանրամասները՝ տեսանյութում