Ես կարծում եմ, որ իմ անգլերենը թույլ չի տալիս խոսելու այդ թեմաներով․Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանին դուր չի եկել, որ մի քանի օրը մամուլը մատնանշում է, որ ինքը քիչ է հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին։
«Երեկվանից լրատվական միջոցների կողմից տարածվում է այն տեղեկությունը, թե ամբողջ ընթացքում ես ունեցել եմ ընդամենը երկու մամուլի ասուլիս։ Իհարկե դա իրականությանը չի համապատասխանում»,- նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա տեղին չի համարում համեմատությունը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, պարբերաբար օգտագործում է այս կամ այն լրատվական հարթակը՝ ԼՂ-ի խնդիրը բարձրաձայնելու և ներկայացնելու համար․
«Ձեզ թվո՞ւմ է ես ոչմի հարցազրույցներ չեմ տվել։ Եթե Դուք նկատի ունեք, թե BBC-ին պիտի այդպիսի հարցազրույց տայի, նախ կարծում եմ, որ իմ անգլերենը թույլ չի տալիս այդ թեմաներով խոսելու և երկրորդ ես դրա անհրաժեշտությունը չեմ գտնում»։
Նրա խոսքով ինքը ուղիղ 30 տարի գտնվել է բոլոր իրադարձությունների կենտրոնում և ամբողջ ընթացքում չի չարաշահել խոսելու իր իրավունքը, բայց նաև չի զրկել իրեն այդ իրավունքից․ «Յուրաքանչյուր ղեկավար ունի իր աշխատելու ձևը։ Միգուցե ավելի ճիշտ էր քիչ աշխատել շատ ներկայացնելու համար, քան շատ աշխատել ու քիչ ներկայացնել»։