«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Գանձասար-Կապանի», իսկ «Փյունիկը»՝ «Ուրարտուի» հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայում այսօր կայացան 2-րդ տուրի երկու հանդիպում:
Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Գանձասար-Կապանի» հետ: Խաղի 45-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը հեռվից կատարած հուժկու հարվածով բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսի 62-րդ րոպեին ուկրաինացի Սերգեյ Վակուլենկոն հավասարեցրեց այն: Իսկ ահա «Հանրապետական» մարզադաշտում կայացած «Փյունիկ» - «Ուրարտու» խաղում թիմերը չկարողացան գրավել դարպասները և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:
Կայացած հանդիպումներից հետո առաջնության աղյուսակը գլխավորում են Երևանի «Ալաշկերտն» ու «Ուրարտուն», որոնք վաստակել են 4-ական միավոր: Նրանց հաջորդում են «Արարատն» ու «Վանը», որոնք ունեն 3-ական միավոր, սակայն անցկացրել են մեկ խաղ:
Վաղը տեղի կունենա 2-րդ տուրի վերջին հանդիպումը: Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը սեփական դաշտում կընդունի առաջնության նորեկ «Վանին»: