Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի հատ նայեք կարանտինն ինչ է. ո՞նց ենք բացատրելու արտասահմանին, որ դա մեզ մոտ ավելի մեղմ ռեժիմ է. Մարուքյան (տեսանյութ)

Աժ  արտահերթ նիստին  «Լուսավոր Հայատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը   հարցրեց՝ արդյոք  սեպտեմբերի 12-ից հետո ՀՀ-ում կառավարության կողմից հայտարարվելու՞ է կարանտին, որպեսզի բոլոր իրավակարգավորումները սկսեն գործել։ «Մի հատ նայեք կարանտինն ինչ է. ո՞նց ենք բացատրելու արտասահմանին, որ դա մեզ մոտ ավելի մեղմ ռեժիմ է»,- ասաց նա։

Արդարադատության նախարարի տեղկալ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ այս օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակը այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որը թույլ կտա առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայքարել համավարակի դեմ։ Նա նշեց, որ եթե այն ուժի մեջ մտնի, ապա սեպտեմբերի 12-ից հետո կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել, քանի որ պայքարն ավարտված չէ։

Սակայն նա նշում է, որ կարանտինը  չի կարելի շփոթել արտակարգ դրության հետ, քանի որ այս փաթեթը նախատեսում է իրավունքների սահմանափակումների սահմանափակ հնարավորություն, իսկ արտակարգ դրության գործիքակազմը շատ ավելի լայն է։

 Էդմոն Մարուքյանը հայտարարեց,ո ր դեմ են քվեարկելու։