Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առանց արտակարգ դրության կարանտին կհայտարարեն. օրինագիծը՝ Աժ արտահերթ նիստում (տեսանյութ)

Արտակարգ դրությունը Հայաստանում  չի երկարաձգվի սեպտեմբերի 11-ից հետո, սակայն անհրաժեշտության դեպքում կարանտին կհայտարարվի եւ սահմանափակումներ կկիրառվեն։ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում օրենսդրական փաթեթ, որով սահմանվում են սահմանափակող միջոցառումները։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը  ներկայացրեց նախագիծը, ըստ որի վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Այն կարող է սահմանվել   առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի, Երևանի դեպքում քաղաքապետի ինչպես նաև կառավարության կողմից տարբեր տարածքներում։

Ըստ նախագծի՝անհրաժեշտության դեպքում կսահմանվեն  մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:

Այսպիսով, առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը:

Բայց այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: