Առաջարկվում է 11 նոր տեսակի տուգանքների ներմուծում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք սպասել ենք մի իրավակարգավորման,ստացել ենք մեկ այլ իրավակարգավորում: Վարչական իարավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նոր նախագծում առաջարկվում է 11 նոր տեսակի տուգանքների ներմուծում,այսինքն դա նշանակում է ՝քաղաքացին 11 արարքի պատճառով , հնարավոր է, տուգանվի»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Նա հռետորական հարցեր է բարձրացնում տուգանքների չափերի վերաբերյալ։
«Երբվանի՞ց ՀՀ քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ:Երկրորդ,որ պահից մենք որոշեցինք,որ գնում ենք ոչ թե հասարակության իրավագիտակցության բարձրացման ճանապարոհով,այլ զուտ տուգանքներով սահմանափակվելով.մենք ինչ մոդելի կառավարություն ենք ուզում ունենալ և ինչ մոդելի՝ հասարակություն»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց,որ տուգանքների չափը նշված է շատ մեծ միջակայքով.
«Տուգանքներ կան հարյուրհիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկ, հարյուրապատիկից ՝երեքհարյուրապատիկ,այսինքն տարբերությունը շատ մեծ է,սակայն մանրամասնորեն չի նշված,որ դեպքում,որ չափը պետք է կիրառվի նույն հոդվածի նույն կետի վերաբերյալ: Օրինակ՝ինչի հիման վրա լիազոր մարմինը կամ դատարանը պետք է որոշի տուգանել հարյուրհիսունապատիկի կամ հինգհարյուրապատիկի չափով,ո՞րն է մոտեցման տարբերությունը»
Կառավարությունը, ըստ նրա, հստակ մեթոդներ պետք է որդեգրեր.
«Եթե գոնե տուգանքի չափ եք նշում,գոնե հստակ նշեք՝որ դեպքում ինչքան է տուգանվելու,ոչ թե թողեք հայեցողությանը...այդ դեպքում արարքը, եթե կատարվել է այդ հոդվածի համապատասխան,տուգանվում է հարյուրապատիկի,թե՞ հինգհարյուրապատիկի չափով»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններն են և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: