Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կրթահամալիրը ստեղծել է ոչ այս կառավարությունը, ոչ էլ նախկինները․ Աշոտ Բլեյան (տեսանյութ)

«Ես 1955 թվականին եմ իմացել, որ 2020-ի սեպտեմբերի 4-ին դառնում եմ 65 տարեկան։ Իսկ 2002 թվականին ՊՈԱԿ-ի մասին օրենքից իմացել ենք, որ գործադիր մարմնի ղեկավարը, երբ որ լրանում է նրա 65 տարին, օրենքի ուժով դադարում է պաշտոնավարել։ Եվ ինչու պետք է բացառություն լինի, եթե դա օրենք է։ Խոսքը հիմնադրամի մասին է, որ հիմնադրամը հնարավորություն է տալիս լուծել այս հարցը, քանի որ այս դեպքում տարիքային խտրականություն չի դնում։ Սակայն առայժմ դեռ չկա հիմնադրամ։ 31 տարի մենք չէինք լինի, եթե իրավական չգործեինք։ Եթե մենք քայլ անում ենք, չի կարող իրավական չլինել»,- ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը հրավիրված ասուլիսում։ 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հիմնադրած Աշոտ Բելյանը 65 տարին լրանալուց հետո պետք է հեռանա այդ պաշտոնից։ Մինչդեռ Կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելու դեպքում, պարոն Բլեյանը կարող է 65 տարին լրանալուց հետո ևս շարունակել ղեկավարել կառույցը։

Աշոտ Բլեյանի խոսքով, նրա համար անակնկալ էր, որ ուրախանալու փոխարեն, որ նման դպրոց ունեն, որը մասնաճյուղերի պահանջ ունի, քան թե նպաստեն, աջակցեն, հատկապես, որ փողի մասին չի խոսք չի գնում, նման վերաբերմունքի է արժանանում։ Որ անգամ քաղաքապետը չի եկել հոբելյարին, ով քիչ ավանդ չունի, շնորհավորել։

«Ենթադրենք մեր նախարարը այդպես չի մտածում, հետո ինչ, Կրթահամալիրը ստեղծել է ոչ այս կառավարությունը, որ էլ նախկինները։ Կրթահամալիրը ստեղծվել է 1989-ին, որպես այլընտրանքային և կեցցե Սովետական սոցիալիստական հանրապետության այդ թվականի կառավարությունը իր այն ժամանակվա վարչապետ Մարգարյանցով, որը ռուսերեն լեզվով, ամենաազգասեր, ամենահայեցի որոշումն է կայացրել»,-ասաց պարոն Բլեյանը և հավելեց, որ պայքարելու է հիմնադրամի համար։