Գիշերային համերգ Գառնիի տաճարում՝ ի աջակցություն լիբանանահայերի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳառնու տաճարը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով։ Ուշ երեկոյան տարածքում երաժշտություն է ու մոմեր, որոնք վառվում են՝ ցույց տալու հայ ժողովրդի աջակցությունը Լիբանանի ժողովրդին;
«ԱՆՌԻՎԱ» տուր ընկերությունը կազմակերպել է բարեգործական տուր՝ դեպի «Գիշերային Գառնի»՝ ի ոգեղեն զորակցություն Լիբանանի եղբայրական ժողովրդին և լիբանանահայերին։
Գառնու տաճարում ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է, որ երգում է ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ՝ միաժամանակ վերծանելով դրանք ժեստերի լեզվով՝ հասանելի դարձնելով լսողության խանգարումներ ունեցող անձանց համար։ Հնադես եկավ նաեւ երաժիշտ, մուլտի ինստրումենտալիստ Հայկ Կարոյի Կարապետյանը։
Հավաքագրված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է լիբանանահայությանը։