Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ է տեղի ունեցել Ամուլսարում. նոր մանրամասներ
Ամուլսարի տարածքում երեկ քաղաքացիների և պահանորդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։ Քիչ առաջ բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ պահանորդական ծառայության ներկայացուցիչները քաղաքացուն քաշ տալով հասցրել են «Լիդիան»-ին հատկացված տարածք և դաժան ծեծի ենթարկել նրան։
«Այդ քաղաքացուն ուշագնաց վիճակում են այնտեղից հանել, ջերմուկցիները գիշերը հավաքվել էին, քննարկվում էր մի քանի տարբերակ, բայց թողել ենք, որ տեղի ունեցածը արժանանա ճիշտ իրավական գնահատականի»,-նշեց Բունիաթյանը։
Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե պահանոդական ծառայության մեջ է, այլ նրան աշխատանքի հրավիրած կազմակերպության պահանջներն են այդպիսին.
«Նրանց առաջ դրված է պահանջ ամեն գնով բացել ճանապարհները, իսկ դա տանում է բախումների»։
Բունիաթյանը ևս մեկ անգամ հրավիրեց ապտկան մարմինների ուշադրությունը, հորդորեց նրանց կանխել սպասվող վատ իրադարձությունները, քանի որ, նրա խոսքով, «Լիդիանի» էջում իրենց հասցեին ամբողջությամբ ատելության քարոզ է, ինչը համարժեք գանհատականի չի արժանանում։
Տեղի ունեցած մանրամասները «Ա1+»-ը փորձեց ճշտել Ոստիկանությունից։ Այնտեղից մեզ ասացին՝ ահազանգ են ստացել, որ Ամուլսարի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, այս պահին նյութեր են նախապատարսվում։
Տեղեկություն կար նաև այն մասին, որ բռնության են ենթարկվել ոստիկաններ, այս մասին ոստիկոնությունում տեղեկություն չունեին։
Հիշեցնենք՝ կատարվածի մասին «Լիդիան Արմենիան» ևս տարածել հայտարարություն, որում մասնավորապես ասում է՝ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգությանը։