Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Էստոնիայի ֆուտբոլի հավաքականը պարապմունք անցկացրեց Հանրապետական մարզադաշտում (տեսանյութ)

Էստոնիայի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 8-ին կայանալիք Եվրոպայի լիգայի Հայաստանի հետ հանդիպմանը պատրաստվելու համար այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացրեց նախախաղային միակ մարզումը։

Պարապմունքին մասնակցեցին 21 ֆուտբոլիստ՝ 3 դարպասապահ և 18 դաշտային խաղացող։ Մարզումը ղեկավարում էին 6 մարզիչ։

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդը պարապմունքից առաջ կայացած մամուլի ասուլիսին ասել է, որ վաղը իրենց դժվարին խաղ է սպասվում։

«Երկու թիմերն էլ պարտվել են առաջին խաղում, ուստի կփորձեն հաղթանակ տանել։ Կողմերի շանսերը հավասար եմ գնահատում։ Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը, ապա դա շատ չի ազդի Հայաստանի հավաքականի խաղի վրա, քանի որ թիմն արդեն մի քանի հանդիպում անցկացրել է առանց նրա և միշտ կոլեկտիվ ֆուտբոլ է ցույց տվել», - ասել է էստոնացի մասնագետը։