Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

 Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատական նիստը՝  սեպտեմբերի 9-ին

  «Ադեկվատ»  կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի օրը հայտնի է։   «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  դատավոր Արմինե Մելիքսեթյանը նիստը նշանակել է վաղը՝ 11.30-ին։

    Դեպքը տեղի էր ունեցել  ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում։  Ըստ ՀՔԾ  գործի նյութերի՝ «Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի  եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ալեն Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել»։

Ըստ գործի՝ Արթուր Դանիելյանը   բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին  եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել   խուլիգանության հոդվածով, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։

   Հիշեցնենք, Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։