Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի պատանի 24 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի օնլայն առաջնությանը

Շախմատի եվրոպական միությունը հրապարակել է սեպտեմբերի 18-20-ը կայանալիք օնլայն շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության մասնակիցների ցանկերը:

Տարիքային չորս՝ Մ-12, Մ-14, Մ-16 և Մ-18 խմբերում մասնակցելու հայտ են ներկայացրել 35 երկրների 600 ավելի ներկայացուցիչներ: Հայաստանից հանդես կգան 24 շախմատիստ՝ 12 պատանի, 12՝ աղջիկ:

Մ-18 պատանիներ՝ Շանթ Սարգսյան, Արթուր Դավթյան, Ալեն Երեմյան

Մ-16 պատաիներ` Մամիկոն Ղարիբյան, Էրիկ Չաքրյան, Արշակ Մելքոնյան

Մ-14 պատանիներ` Ռոբերտ Փիլիպոսյան, Էմին Օհանյան, Արսեն Դավթյան

Մ-12 պատանիներ` Գագիկ Նավոյան, Ռուդոլֆ Փաշիկյան, Բենիկ Աղասարով

Մ-18 աղջիկներ՝ Աննա Խաչատրյան, Մանե Հովհաննիսյան, Անահիտ Դ. Մկրտչյան

Մ-16 աղջիկներ՝ Մարիամ Մկրտչյան, Աստղիկ Հակոբյան, Ասյա Եդիգարյան

Մ-14 աղջիկներ՝ Միլենա Գասպարյան, Անահիտ Մուրադյան, Սեդա Բադալյան

Մ-12 աղջիկներ՝ Սյուզաննա Առաքելյան, Անահիտ Հ. Մկրտչյան, Աիդա Ալվանջյան

Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, 25 րոպե + 5 վրկ ժամանակարգով: Ամեն օր կանկացվի 3-ական տուր: