Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia kazm
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հրապարակեց «Ֆոլա Էշի» հետ խաղի կազմը

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշ»-ին:

Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ընտրել է այսպիսի կազմ. Ստեֆան Չուպիչ , Ալեման, Անժելո Մենենզեշ, Սերգեյ Վակուլենկո, Ալեքս Ջունիոր, Յոան Գուֆրան, Զաքարիա Սանոգո, Ֆուրդջել Նարսինգ, Ալֆոնսե Կասսե Կոջո, Մարտինես Արանիբար, Յուսուֆ Օտուբանջո:

Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ: Խաղը կսկսի 18:00-ին: Այն կցուցադրվի Հանրային 1-ին հեռուստաալիքով: