A
A
Գեւորգ Պետրոսյանն այսօր հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է. Արման Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹե՛ վարչապետը, թե՛ իշխանությունները չունեն ոչ մի առարկայական հակադարձում բոլոր այն խնդիրներին, որոնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը, և այսօր մենք տեսնում ենք, որ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի գրառմանը, Աբովյանը վերահաստատեց՝ ով պետք է, կարդացել և հասկացել է.
«Ինչ վերաբերում է այդ ոչ առարկայական, կիսաանձնական դաշտ մտնելով՝ անհասկանալի արտահայտություններին, ապա դա, ցավոք, ցույց է տալիս քաղաքական մակարդակը», - ասաց Աբովյանը։
Ինչ վերաբերում է իշխանության քննադատություններին՝ ուղղված ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, Աբովյանն ասում է՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի կարծիք հայտնելու, ինչ-որ մեկի մոտ սուր է ստացվում, ինչ-որ մեկի մոտ՝ ավելի մեղմ.
«Պարոն Պետրոսյանն այսօր հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է»:
Աբովյանը կարծում է՝ քաղաքական քննարկումներում ավելորդ սրացումներ պետք չեն, քանի որ գոյություն ունի քաղաքական դիսկուրսի մշակույթ.
«Երբ մենք անհամաձայնություն ենք արտահայտում կամ քննադատություն, նվազագույնը մենք սպասում ենք ադեկվատ հակադարձում կամ՝ քննարկում իրենց հետ։ Երբ դա չկա, նշանակում է, որ չկա քաղաքական մշակույթ կամ հակադարձելու բան չկա։ Փաստացի, ստացվում է, որ այս արտահայտություններով իշխանությունները պարզապես վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի բոլոր քննադատական թեզերը»։
Աբովյանը հավելեց՝ փորձագետները աշխատում են այն նախագծի վրա, որով պետք է ամրագրվի, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն: