Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վերցրել է օտարերկրացու հեռախոսը եւ փախել (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հեռախոսով թարգմանչական ծրագիր ներբեռնելու և դրա միջոցով շփվելու պատրվակով անհայտ անձը վերցրել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արարատյան փողոցի 18-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 17-ին, ժամը 10-ի սահմաններում, կասկածվողը Հրազդանի կիրճից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: