Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանություններին մաղթում եմ մի քիչ խելք․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

«Այսօր ոչ թե անկախության, այլև հայ ժողովրդի ինքնորոշման օր է։ Բացառիկ  բախտ է վիճակվում կենդանի տեսնել այն մարդուն, ով ստեղծողն է այս խորհրդանշական օրվա»,-ասում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝  իրեն համարելով այդ մարդը։

Նա, ավանդույթը չխախտելով, ասուլիս է հրավիրել Հանրապետության հրապարակում։ 

 «Այն միտքը, թե Հայաստանի անկախությունը Արցախյան շարժման ածանցյալն է, սուտ է․ 1987-ին Հայաստանում ստեղծված ինքորոշման շարժումը հասավ Արցախ, հետո մենք ամբողջ ազգով օգնեցինք Արցախի ինքնորոշմանը»,-ասում  է  նա  «Ա1+»-ին։

Ասում է՝ կարող ենք դառնալ աշխարհի ամենաժողովրդավար երկիրը, եթե ներկա ինշխանությունները ավելի խելացի լինեն․

«Այսօր գնացել են Եռաբլուր, լավ են արել, բայց այս օրը հայրենիքի պաշտպանի օրը չէ, որը ոչ թե անկախության կերտողն է, այլ ժողովրդի պաշտպանը։ Մեզ ոչինչ չի պակասում, պակասում է իշխանություններին»։

Նրա հավաստիացմամբ ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհը մայր օրենքի պահպանումն է․

«Այս իշխանությունները, չունենալով հայեցակարգ, սահմանադրական հանձնաժողով են ստեղծում։ Եթե ուզում ենք էական փոփոխություններ կատարել երկրում, ապա պիտի կարգի բերենք մեր օրենքները։ Մեր իշխանություններին մաղթում եմ մի քիչ խելք, ազնվությունն ու մնացյալ հատկանիշները պիտի լինեն աստվածատուր»։

Մանրամասները՝  տեսանյութում