Բացել լրահոսը Փակել լրահոսը
6DS9bobS3UjrmxWN
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչու են քանդում ավտոտնակը, երբ մի քանի ամիս առաջ տեղեկացրել են՝ անօրինական չէ (տեսանյութ)

Հակոբ Հակոբյան 7 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկը   Երեւանի   քաղաքապետարանի թույլտվությամբ պետք է ապամոնտաժվի։  

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով պաշտպանում է ավտոտնակի տիրոջ շահերը, պնդում է՝  Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանը մեկ ամիս առաջ է տրամադրել տեղեկանք՝ ավտոտնակի փաստացի տիրապետման վերաբերյալ․

«Մենք այստեղ գործ ունենք կատարյալ անօրինության հետ։ Վարչական շրջանի ղեկավարությունը պաշտոնական փաստաթուղթ է տվել, որ օրինական տիրապետողը հանդիսանում է քաղաքացին։ Հետո ինչ-որ մեկը ասել է քաղաքապետին, որ ավտոտնակը պետք է քանդվի»։

Փաստաբանի համար անհասկանալի է, եթե ավտոտնակը անօրինական է, ապա ինչու են նման տեղեկանք տրամադրել․

«Էս կառույցը անօրինական չի, որովհետև հենց ինքն է տվել, եթե անգամ իր տվածը համարում է անօրինական, ապա պետք է չեղյալ համարել թաղապետի տեղեկանքը։ Պետք է այս անօրինություններին վերջ տրվի, քաղաքապետը չմտածի, որ պետք է բանավոր որոշումներ տա ու վարչական շրջանի ղեկավարը կատարի»։

 «Ա1+»-ի հետ զրույցում  Արաբկիր վարչկան շրջանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը պարզաբանում է՝ տրամադրված փաստաթուղթը չի ենթադրում սեփականություն, իրենք պարզապես  հաստատել են, որ  քաղաքացուն է պատկանում ավտոտնակի փաստացի տիրապետման իրավունքը․

«Ավտոտնակը գտնվում է համայնքային հողի վրա։ Այն մի տեղից ապամոնտաժվել բերվել է մեկ այլ տեղ։ Ներկայացված փաստաթուղթը սրան չի վերաբերվում։ Դա չի ենթադրում, որ ավտոտնակը սեփականություն է։ Եթե այդպես լիներ, որոշումը կներկայացվեր, փոխհատուցում կտրվեր, հետո նոր կապամոնտաժվեր։ Իրենց կողմից պահանջները չունեն որևէ իրավական հիմք»։

Սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանն արդեն դիմել է համապատասխան մարմինների․

«Էլի քանդեք, բայց ամեն ինչ պետք է լինի օրինական։ Դիմել եմ ՄԻՊ, հաղորդագրություն եմ տվել ոստիկանություն, սակայն վստահ եմ, որ ոստիկանությունը գործ չի հարուցի ընդդեմ թաղապետի»։

 Երբ մեր նկարահանող խումբը ժամանեց, Հակոբ Հակոբյան 7 հասցեում  Էր Արաբկիրի վարչական շրջանի ներկայացուցիչը, որ զարմացած էր  ահազանգից․ ըստ նրա՝ որեւէ խնդիր չկա, սակայն փաստաբանի ներկայանալուց հետո տարածքից արագ հեռացավ։

ավտոտնակ.jpg (107 KB)

 

ավտոտնակ 2.jpg (64 KB)