Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ոստիկանները խեղդում էին քաղաքացուն». քաշքշուք դատարանի դիմաց. 2 անձ բերման է ենթարկվել (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակում իրավիճակը լարվեց։ Ոստիկանների և քաղաքացիների միջև սկսվեց քաշքշուք, երկու քաղաքացի բերման ենթարկվեցին։

Հավաքված մյուս քաղաքացիների պնդումներով՝ կիրառվեց անհամաչափ ուժ։ Այնուհետև Ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Լևոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց' ամեն ինչ սկսվել է դիմակ չկրելուց, քաղաքացին դիմակ չի կրել, իսկ դիմակ կրելու ոստիկանության հորդորներին ոչ միայն չի ենթարկվել, այլ նաև սկսել է բղավել, ինչից հետո սկսվել է քաշքշուք։

Հիշեցնենք դատարանի բակում հավաքված են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորները, ներսում քննվում է Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։