Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել, կրել է զգալի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական զորքերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում։
Մարտական գործողությունները այս պահին էլ թեժ են։ Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի է ունեցած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա հավաստմամբ՝ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել, կրել է զգալի կորուստներ։
Նրա խոսքով մեր կողմից կան որոշակի վնասներ, դրանք բավականին չնչին են։
Զոհերի և վիրավորների թվային տվյալների մասին Հովհաննիսյանը հստակ որևէ ինֆորմացիա չներկայացրեց , ասաց մանրամասները առաջիկայում կհայտնեն։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Հովհաննիսյանը հայտնեց, որ հարվածներ եղել են նաև Վարդենիսի ուղղությամբ, ոչ ինտենսիվ։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է նաև բանակային օդուժ' ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ ԱԹՍ-ներ և այլն,- հայտնեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով ապացույցները բազում են, որ հարձակում սկսվել է հենց հակառակորդի կողմից։
Գործողությունների մասշտաբը փոքր կամ տեղային չէ, բայց զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են փայլուն,- վստահեցրեց նա։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հավելեց մեր դիվանագիտական կորպուսը արտակարգ ռեժիմով աշխատում է, ԱԳ նախարարը ամենժամյա կապի մեջ է Մինսկի խմբի համանախագահների, Ռուսաստանի, Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ, աշխատանքներ են տարվում գործընկերներին համապարփակ և ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում։