Բացել լրահոսը Փակել լրահոսը
0ff757e9d95e7b32fb5c02c9ad6b6915
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանն անհանգստացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բախումներից, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել: Այդ մասին ասված է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Վրաստանը հուսով է, որ կողմերի միջև ձեռք կբերվի կրակի դադարեցման, բանակցությունների ռեժիմի անցնելու պայմանավորվածություն, և կհաջողվի խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք խիստ բացասաբար կանդրադառնան ողջ տարածաշրջանի անվտանգության վրա, գրում է apsny.ge-ն:

Վրաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային դերակատարներին կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել լարվածությունը դադարեցնելու և կառուցողական երկխոսության վերսկսման ապահովման համար։

«Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը»,- նշված է հայտարարությունում: