A
A
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք մարդկային կորստի համար, ներառյալ խաղաղ բնակիչների»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել։
Նրանք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկություններից։
Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար:
Նրանք կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և կրկնում , որ հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: