A
A
Այս իրավիճակը Թուրքիայի գործողություններին՝ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ գնահատական չտալն է․ Մ․ Զոլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն ասում է, թե աշխատելու են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ ավելի լուրջ ճնշումներ լինեն։
«Ինչ-որ իմաստով այստեղ ավելի կարևոր է Թուքիայի գործոնը, այս անգամ տեսնում ենք, որ Թուրքիան ավելի ակտիվ է աջակցում, անգամ փորձում է Ադրբեջանին մղել այդպիսի քայլերի։ Եվ միջազգային հանրության արձագանքը անհրաժեշտ է, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, հետևանքն է այն բանի, որ Թուրքիայի գործողությունները չեն արժանացել անհրաժեշտ գնահատականների Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Կիպրոսում։ Մենք տեսնում ենք Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը, որը մասամբ տեղի է ունեցել միջազգային հանրության ոչ վճռական գործողությունների պատճառով»,- ասում է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում