A
A
Անհապաղ դադարեցնել․ Եվրամիությունը՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով բռնկվել են մարտական գործողություններ, որոնց հետևանքով, դժբախտաբար, կան կորուստներ զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում:
Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել իրավիճակի դեէսկալացիա և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Հրատապ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: