Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցավոք սրտի, ունենք զոհեր ոչ միայն զինվորականների այլ նաև քաղաքացիական անձանց շրջանում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողովն հատուկ նիստ է գումարել: Օրակարգում ռազմական դրություն հայտարարելու հարցն է: 

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական դրություն հայտարարելու և զորահավաքի սկսման մասին.

«Այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք ընդհանուր զորահավաքի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ տիրապետելու հնարավորություն ունենանք»:

Վարչապետն հայտնեց՝ մենք ունենք զոհեր ոչ միայն զինվորականների, այ  նաև քաղաքացիական բնակչության շրջանում, իսկ ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը կատարում է՝ կանգնեցնելու ադրբեջանական բանակի հարձակումը և ադրբեջանական ագրեսին:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի ոչինչ չկար.

«Մեր ժողովրդի առաջև խնդիր էր դրվում և շարունակում է դրվել հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ, այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրորոշումը եղել է այսպիսին և բանակցային գործընթացում Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է այս գիծը»:

Ըստ վարչապետի՝ այս կոնտեքստն է, որ մեզ բերում է կոնֆլիկտի:

«Տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն, մենք  ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը»:

Վարչապետը հայտարարեց՝ եկել է ասելու՝ ինչի է պատրաստ անձամբ.

«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա: Ծեր թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե  գործազուրկ՝ այսօր մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը չենք զիջի»: