Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր զինծառայողների մարմիններն այսօր շատ լուրջ վտանգի տակ են. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ` գլխավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ:

«Փաստահավաք առաքելության արդյունքների հիման վրա պատրաստել ենք միջանկյալ զեկույց: Մեր փաստահավաք առաքելության արդյունքներով քաղաքացիական բնակչությունը լայնորեն ու մասշտաբային կերպով թիրախավորվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, ինչի հետևանքով առ այսօր արդեն ունենք 11 զոհ` Մարտունու դեպքը ներառյալ, 60-ից ավելի վիրավոր, որից 42-ը մեր արձանագրմամբ լրջորեն վիրավորված անձինք են»,- ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով` մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, խաղաղ բնակիչներից ոմանք սպանվել են ԱԹՍ-ների հարվածների հետևանքով: «Դրանից ենթադրում եմ, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ հրետանիի դեպքում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն հնարավոր է, իսկ հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար` այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա:

Այսինքն` ակնհայտ է այս դեպքից և մի շարք այլ դեպքերից, որ քաղաքացիական բնակչությունը թիրախավորվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, ինչը միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,- եզրափակեց Բեգլարյանը: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներ և մեթոդաբանություն է կիրառելու փաստերը:

Բեգլարյանն ասաց, որ ՄԻՊ-ը փաստահավաք գործունեության ընթացքում հայտնաբերել է կասետային հրթիռներ: «Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով: Որոշ դեպքերում վիրավորումները արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա եղել չպայթած կասետային զենքեր` ներառյալ բավականին մեծ չափով Ստեփանակերտում, ինչը լրացուցիչ երկարաժամկետ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Բեգլարյանը հավելելով՝

«Բայց և փակ աղբյուրներից արդեն մենք տեղեկություններ ունենք, որ հայազգի զինծառայողների որոշ դիակներ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո և, հաշվի առնելով 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները հենց զինծառայողների հանդեպ՝ գլխատումները, խոշտանգումները, այդ բոլոր դեպքերն արձանագրվել են, նշեմ, որ դեպքերի 90 տոկոսում արձանագրվել են իարավախախտումներ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: