Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ըստ նախնական տվյալների, երեկոյան Ստեփանակերտի հրետակոծման հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

«Այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան այդ էլի Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել» ,-այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը, նախնական տվյալներով, 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի արդյունքում տուժել են բնակիչներ, ԱԻՆ ծառայության շենքն  է լրջորեն վնասվել.

«Ակնհայտ է, որ դա   դիտավորյալ ու թիրախավորված հարված է  եղել:Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ  իրականացնող մարմին, այսինքն՝ ԱԻն ծառայությունը, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, 7 վիրավոր կա, վիրավորներից մի քանիսի վիճակը բավականին ծանր է»:

Արտակ Բեգլարյանի խոսքով, հակառակորդը երեկոյան կրկին երեք հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, տուժել են քաղաքացիներ ու քաղաքացիական օբյեկտներ: ՄԻՊ-ի ունեցած  նախնական տվյալներով ՝առնվազն չորս վիրավոր կա, կա նաեւ զոհ, ինչի  մասին, ըստ նրա,  լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն վաղը: Անդրադառնալով Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորմանը՝ պարոն Բեգլարյանն ասաց, որ կատարվածը երեկվա դեպքի հաջորդականությունն է, երբ Մարտունիում կրկին լրագրողներ էին թիրախավորվել.

«Լրագրողների հանդեպ այս ուղիղ նպատակային թիրախավորումը, բնականաբար, պետք է  խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական հարց է, այլեւ՝ իրավական: Նույնիսկ կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը նպատակ ունի նրանց դուրս մեղել պատերազմական գործողությունների դաշտից, որ չկարողանան օբյեկտիվ կերպով ներկայացնեն իրավիճակը, Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործությունները քաղաքացիների հանդեպ»: