«Արցախը մերն է». սփյուռքահայերը աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ են անցկացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Հայ ազգային կոմիտեի նյույորքյան գրասենյակը և տեղի հայ համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 30-ին բողոքի ակցիա են անցկացրել Լոս Անջելեսում։
Նրանք իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի: Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիա է նախատեսում անցկացնել նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ԱՄՆ հայ համայնքին միանալ նախատեսված հանրահավաքին: Գերմանահայերը Բեռլինի կանցլերի նստավայրի մուտքի մոտ իրենց խաղաղ ցույցն են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։
Նրանք 1 րոպե լռությամբ հարգել են պատերազում զոհված հայ զինվորների հիշատակը։ Հնչել է տերունական աղոթք։ Խաղաղության ցույցին միացել է նաև Բունդեսթագի հայ նախկին պատգամավոր Մարտին Պեյցոգը։ Նա բոլոր երկրներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հրահրած ագրեսիան։
Կիպրահայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել Նիկոսիա քաղաքում և իր աջակցությունը հայտնել Արցախին։ Ավստրալիայի հայ համայնքը Արցախի խաղաղության համար կազմակերպել է լռության ցույց։ Նրանք դիմակներով և կպչուն ժապավեններով փակել են իրենց բերանները։ Պաստառների վրա գրված էր «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ադրբեջանը՝ պատերազմ» արտահայտությունները։
Թիֆլիսահայերը բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում ՀՀ դեսպանության առջև։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ զինվորին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին