A
A
Վահան Բիչախչյանի գոլը և անակնկալ նվերը հայ զինվորին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Վահան Բիչախչյանն այսօր գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 9-րդ տուրի «Ժիլինա» - «Դունայսկա Ստրեդա» խաղին: Նա խփել է դաշտի տերերի թվով երրորդ գնդակը և ամրապնդել հաշվի առավելությունը:
Մեր ֆուտբոլիստն այդ գոլը նվիրել է հայ զինվորներին, որոնք այժմ Լեռնային Ղարաբաղում դիմակայում են ադրբեջանա-թուրքական ագրեսիային: Նա մարզաշապիկի տակից ցուցադրել է մեկ այլ մարզաշապիկ, որի վրա հայարեն և անգլերեն լեզվով գրված է եղել. «Աստված պահպանի հայ զինվորին»:
«Ժիլինան» խոշոր 4:1 հաշվով հաղթանակ է տարել և ընդհատել է մրցակցի 8 խաղից բաղկացած հաղթարշավը: Վահան Բիչախչյանի թիմը վաստակել է 13 միավոր և բարձրացել 4-րդ տեղ: