A
A
Արայիկ Հարությունյան. Ուշքի եկեք. խփելու ենք այլ քաղաքների. դեռ ժամանակ ունեք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքաների, և եթե անհրաժեշտություն կա ավել մեծ քաղաքների ուղղությամբ: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ուղղությամբ:
«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը: