Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

LOFT-ը փոխել է պրոֆիլը և դարձել տեղեկատվական շտաբ (տեսանյութ)

Մի քանի օր է՝ «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնը փոխել է իր գործունեության պրոֆիլը՝ վերածվելով  դրամահավաքի և տեղեկատվական շտաբի։ Կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանի խոսքով, կամավորներ են հավաքագրել և աշխատում են երեք գործառույթով։ Կփորձեն աջակցել Համահայկական հիմնադրամի դրամահավաքին, գովազդային արշավներ կկազմակերպեն։ 

Օնլայն հարթակում սոցիալական մեդիայի մասնագետներ կունենան, որոնք ակտիվ լինեն և ճիշտ մեսիջներ հասցնեն նաև պայքարել դեզինֆորմացիայի դեմ։ Նաև տարբեր միջոցառումներ են կազմակերպելու հանգանակություն հավաքելու համար և պատրաստ են համագործակցել և կազմակերպել յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կօգնի դրամահավաքին։

Հոկտեմբերի 10-ին կին ձեռներեցները նախաձեռնել են հայկական արտադրանքների վաճառք, որի ողջ հասույթը կուղղվի առաջնագծի համար անհրաժեշտ պարագաների գնմանը։ 

Ե՛վ դրամահավաք կիրականացնեն, և՛  կխթանեն հայկական արտադրանքի վաճառքը։