Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միայն այսօրվա մեր զինվորը կարող է զսպել Թուրքիային և Ադրբեջանին. պատգամավոր (տեսանյութ)

Միայն այսօրվա մեր զինվորը կարող է զսպել Թուրքիային և Ադրբեջանին,- ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների գործունեությունը ևս շատ կարևոր է.

«Հույսներս պետք է դնենք մեր բանակի և դիվանագիտական կորպուսի վրա, համոզված եմ՝ երկու կողմերն էլ իրենց գործը փայլուն կատարում են»:

Այն, որ ադրբեջանական կողմից կռվում են նաև վարձկաններ, պատգամավորն ասում է՝  միայն Արցախի խնդիրը չէ.

«Սա գոյատևման ճակատամարտ է, և համոզված եմ՝ մենք հաղթած ենք դուրս գալու»:

Պատգամավորն այս փուլում դրական է գնահատում գործընկեր երկրների և միջազգային հանրության արձագանքը: Խաչատրյանն ասաց՝ 14 տարի ծառայել է հայոց բանակում և այսօր էլ պատրաստ է մեկնել ռազմաճակատ, ինչպես քաղաքական թիմով դա արել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմում: Ինչ վերաբերում է վարչապետի հնչեցրած մարտակոչին՝ ուղղված վերջին մեկ տարում զորացրված տղաներին, պատգամավորն ասաց՝ այս առումով քննադատություններ չի լսել, տեսել է միայն պատրաստակամություն: